Ամերիկացիներին կվճարվի 600-ական դոլար տնտեսությանն աջակցելու համար

43

Ամերիկյան տնտեսությանն օժանդակելու միջոցառումների փաթեթը, որը շուտով կարող է ընդունվել ԱՄՆ Կոնգրեսի կողմից, նախատեսում է 600 դոլարի վճարներ բնակչությանը, հաղորդում է Politico-ն:

Տնտեսությանն աջակցելու միջոցառումների ֆինանսավորման ընդհանուր գումարը կկազմի 900 միլիարդ դոլար, որից ավելի քան 300 միլիարդ դոլարն ուղղվելու է փոքր բիզնեսին օգնելու համար:

Բացի դրանից, փաթեթը նախատեսում է գործազրկության շաբաթական նպաստների ավելացում $ 300-ով: