Քննարկվել է ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու հարցը

53

Հարգելի ՛ հայրենակիցներ

ԱՀ ուժային կառույցների ղեկավարների և Անվտանգության խորհրդի քարտուղարի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել:Քննարկել ենք ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ:

Ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու, դիակները հակամարտության տարբեր գոտիներից հանելու հարցերը շարունակում են մնալ մեր հիմնական խնդիրն ու անելիքը: Այս օրերին մեր բոլոր ջանքները գործադրվում են առավելապես այդ ուղղությամբ:

Արցախի նախագահ