Սննդի և դեղերի վարչությունը հաստատել է Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութը

127

Ամերիկյան Pfizer-ի և գերմանական BioNTech-ի կողմից մշակված պատվաստանյութը արդյունավետ է: Հաստատումը տրվել է Սննդի և դեղերի վարչության (FDA) կողմից, որի մասին նշված է վարչության հրապարակած փաստաթղթերում:

Փորձարկումներին մասնակցել է 16 տարեկանից բարձր մոտ 38 հազար անձ: Հետազոտությունները ցույց են տվել, որ պատվաստանյութը ցուցաբերում է անվտանգության պատշաճ մակարդակ: