“Պոլսահայ գործիչը պարտության ու պատերազմի պատճառ է տեսնում հայկական ազգային տեսլականը”

87

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը իր էջում գրում է, –

«Հայկական ժամանակ» օրաթերթը երեկ հարցազրույց է հրապարակել պոլսահայ հասարակական գործիչ ոմն Ջան էրզրումօղլուի հետ (հոդվածի հղումը՝ armtimes.com/hy/article/202363)։ Բովանդակության տեսանկյունից որևէ առումով աչքի չընկնող այս հարցազրույցը, սակայն, շատ վտանգավոր թեզ է տարածում հենց ամենասկզբում։

Այսպես, պոլսահայ գործիչը պարտության ու պատերազմի պատճառ է տեսնում հայկական ազգային տեսլականը կամ, իր բառերով ասած, մեր «երկրի մեջ իշխող ազգայնական մթնոլորտը», որն «արգելք եղավ» խաղաղ լուծումների համար։ Այսինքն, խնդիրը ոչ թե այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան խիստ հակահայկական քաղաքականություն են որդեգրել ու հետևողականորեն իրականացնում են այն, այլ այն, որ մենք՝ հայերս, ըստ պոլսահայի, ազգային ենք ու ազգայնական։

ՀՀ անգրագետների իշխանության կողմից ոգևորությամբ տարածվող «ազգայնականությունը չարիք է» կեղծ թեզը նույնիսկ խայտառակ պարտությունից ու հայրենազրկումից հետո շարունակվում է տարածվել ՀՀ վարչապետին պատկանող թերթի էջերում։ Հայոց պետության (որի առանցքում ազգային պետության գաղափարն է) հանդեպ այսչափ բացահայտ կերպով իրականացվող քարոզը, որն արդեն հանգեցրել է մեր հայրենիքի 1/4-ի կորստի, նույն օրինաչափությամբ կարող է բերել ՀՀ պետության վախճանին։

***ավելի հարմար կարելի է կարդալ թելեգրամում՝ https://t.me/varuzhandragoman