«Չեմ կարող Ղարաբաղը տալ, այնտեղ մերոնցից 5000 հոգի է զոհվել». Սերժ Սարգսյան

180

Ձայնագրությունն արվել է Երևանում՝ ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ (15.10.2016 թ.)։ -Լուկաշենկո. Ասում եսեթե տանք Ադրբեջանին 7 շրջանները, Ադրբեջանը կհարձակվի Ղարաբաղի վրա։ Բա եթե չհարձակվի, ապա ի՞նչ։

-Սերժ Սարգսյան. Ի՞նչ է նշանակում չհարձակվի, բա ո՞ր հարձակվի: –Լուկաշենկո. Լավ, այդ դեպքում մենք էլ ասում ենք որպես ՀԱՊԿ կազմակերպություն այնպես կանենք, որ դրանից հետո պատերազմ չի լինի։
-Սերժ Սարգսյան. Ինչպե՞ս կանեք։
-Լուկաշենկո. Օրինակ, խաղաղապահ ուժեր կուղարկենք այդտեղ։ Սերժ Ազատի, գիտես, ինձ թվում է քո դիրքորոշումը թույլ է։
-Սերժ Սարգսյան. Իմ դիրքորոշու՞մն է թույլ։
-Լուկաշենկո. Այո, ասում եսչեմ տա 7 շրջանները, որովհետև դրանից հետո կարող է Ադրբեջանը Ղարաբաղի դեմ պատերազմ սկսել, բա որ չսկսե՞ց։ -Սերժ Սարգսյան. Ի՞նչ է նշանակում բա որ չսկսեց, իսկ որ սկսե՞ց, ապա ի՞նչ։
Լուկաշենկո. Այդ դեպքում մեր երաշխիքները կսկսեն գործել։
Սերժ Սարգսյան. Չեմ հասկանում ինչու՞ պետք է Ադրբեջանին տամ 7 շրջանները։
Լուկաշենկո. Ալիևը առաջին փուլում կտա 5 մլրդ դոլար։
Սերժ Սարգսյան. Փոխանցիր Ալիևին ես նրան կտամ 6 մլրդ դոլար, թող հրաժարվի այդ տարածքներից։
Լուկաշենկո. Ինքը չի հրաժարվի։
Սերժ Սարգսյան. Ես չեմ կարող տալ տարածքները, այնտեղ մեր տղերքից 5000 մարդ են զոհվել.
Լուկաշենկո. Եվ ի՞նչ
Սերժ Սարգսյան. Եթե քո համար դա «և ի՞նչ» է, ապա էլ խոսելու բան չունեմ։
Լուկաշենկո. Համաշխարհային պատերազմում 30 մլն մարդ է զոհվել, մենք հիմա չենք կռվում Գերմանիային դեմ, չէ՞։
-Սերժ Սարգսյան. Հայաստանից ևս շատ զոհեր են եղել և 30000 զոհվել է հենց Բելառուսի համար։