Մի անարգեք ձեր ընտանիքների և ոստիկանի պատիվը․ Սայաթ Շիրինյան

61

Դավաճան Նիկոլը հեռացվելու է, դուք մի անարգեք ձեր ընտանիքների և ոստիկանի պատիվը

«Դիմում եմ իմ նախկին գործընկերներիս, մի ծառայեք ստոր ու ազգադավ իշխանությանը, դուք դառնում եք գործիք, հանցակիցը՝ դավաճաններին։Եթե մտածում եք, որ այժմ կկորցնեք ձեր աշխատանքը, ապա ավելի լավ է հիմա արժանապատվորեն հեռանաք, հակառակ դեպքում դուք անպայմանորեն անփառունակ ձևով կհեռացվեք, այս ստահակներին վռնդելուց հետո։

Միևնույնն է դավաճան նիկոլը հեռացվելու է, դուք մի անարգեք ինչպես ձեր ընտանիքների, այնպես էլ ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը։

Հիշեք մարտի 1-ը, հիշեք ռազմի դաշտում դավադրության արդրունքում զոհ գնացած ձեր գործընկերներին։

Եթե անտեսեք հազարավոր երիտասարդների թափված արյունը, ապա նզովյալ կլինեք և դուք և ձեր սերունդները». գրում է ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։