Մարիա Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում. Անի Սամսոնյան

87

Այսօր «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները ԱԺ կանոնակարգով իրենց տրված լիազորությունների շրջանակում նախաձեռնել էին ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը քննարկելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Նիստը պետք է լիներ հրապարակային, որը երկու նպատակ էր հետապնդում. թույլատրելի եւ չվնասելու սկզբունքի սահմաններում հանրությանը ներկայացնել խործադիրի եւ խորհրդարանի կողմից իրականացվող աշխատանքների մասին: Երկրորդ նպատակն էր, որ ԱԺ-ն կարողանա դիրքորոշում արտահայտելմեր ռազմագերիների նկատմամբ վարվելակերպի վերաբերյալ, եւ  ուշադրությունը հրավիրի միջազգային հանրության ու կառույցների: Սակայն «Իմ քայլը» նախ փորձեց տապալել քննարկումը, հետո հասկանալով, որ չի կարող կեղծարարության դիմեց եւ փակեց նիստը: Հետեւաբար քննարկումը տեղի ունեցավ փակ»,-ասաց Սամսոնյանը:

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը տեղից արձագանքեց. «Սուտ ես ասում»:

Անի Սամսոնյանը շարունակեց. «Մենք կարծում ենք, որ իշխանությունն ուզում է փակել նիստը, որպեսզի կարողանա ներկայանալ կառավարության ներկայացուցիչը եւ մեզ հայտնի տեղեկություններ, որոնք համարվում են գաղտնի: Սակայն կառավարության ոչ մի ներկայացուցիչ էլ չեկավ, որեւէ կարեւոր տեղեկատվություն չկարողացանք ստանալ քննարկմանը: Այն վերածվեց պարզունակ հարցուպատասխան»:

Անի Սամսոնյանը խոսեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի մասին՝ նշելով. «Ես ցավով եմ նշում, որ այս խորհրդարանում կա մի իշխանական պատգամավոր, որի համար ռազմագերիների թեման կարող է տեղավորվել քաղաքական դիվիդենտներ շահելու մտածողության շրջանակներում: Այդ պատգամավորը, որը հայտնի  որպես թուրքասեր, Մարիա Կարապետյանն է, որն ամենաշատն էր շահագրգռված, որ քննարկումը լինի փակ: Տարօրինակն այն է, որ տիկին Կարապետյանը կարծում է, որ մեր ռազմագերիների հետ Ադրբեջանում շատ լավ են վարվում: Ես կարծում եմ՝ այդպիսի մարդը խորհրդարանում անելիք չունի: Թող գնա Բաքու եւ մեր ռազմագերիների մասին հայտնի տեղեկություններ, եթե այդքան վստահ է, որ մեր ռազմագերիների հետ Ադբեջանում լավ են վարվում»:

News.am