Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանին շնորհվեց շքանշան Ղազախստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդի կողմից

133

Դեկտեմբերի 6-ին Ալմաթի քաղաքում գտնվող ռուս ուղղափառ եկեղեցու սուրբ Համբարձման տաճարում Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանին շնորհվեց Երանելի Խոստովանողն Քրիստոսի Սեբաստյան Կարագանդացիի անվան շքանշան՝ ՀՀ դեսպանության և ռուս ուղղափառ եկեղեցու միտրոպոլիտյան ղազախստանյան շրջանի միջև համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար։

Ղազախստանի ուղղափառ եկեղեցու բարձր պարգևը շնորհեց Ղազախստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդ միտրոպոլիտ Ալեքսանդրը, որը շնորհակալություն հայտնեց Գ.Ղալաչյանին երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։

Դեսպանը երախտիքի խոսք հայտնեց Միտրոպոլիտին բարձր գնահատականի և երկրում հայկական համայնքի հոգևոր կյանքին գործնական աջակցության համար։

https://kazakhstan.mfa.am/…/Ambassador_Ghalatchian…/8687Armenian Diplomacy