Հնարավոր է, որ ՀՀ քաղաքացիների անձնագրերի արտադրությունն իրականացվի Հայաստանում

111

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ԱԺ-ում ասել է, որ Հայաստանի քաղաքացիների անձնագրերի արտադրությունը կարող է իրականացվել հենց Հայաստանում:

Ավելի վաղ հայտարարվել էր կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի տրամադրման նոր մրցույթի մասին: Մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել 6 եվրոպական ընկերություններ: «Պարտադիր չէ, որ մցույթում հաղթող ընկերությունը ամբողջ գործընթացը կազմակերպի այն երկրում, որը նա ներկայացնում է:

Չի բացառվում, որ արտադրության եւ տպագրության գործընթացը մենք կազմակերպենք եւ իրականացնենք Հայաստանում՝ ապահովելով ընկերության բոլոր պահանջները եւ լուծելով անվտանգության խնդիրները»,- ասել է Ֆիդանյանը: