ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

198

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում, Արթիկ քաղաքում, Աշոցքի, Ախուրյանի և Ամասիայի տարածաշրջաններում, Կոտայքի մարզի Հրազդան-Սևան, Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան ավտոճանապարհներին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ մերկասառույց է։

Շիրակի մարզում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան, Աշտարակ և Թալին քաղաքներում, Կոտայքի մարզի Հրազդան, Եղվարդ և Չարենցավան քաղաքներում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհի 27-ից 37-րդ կմ-ն ընկած հատվածում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում մառախուղ է։

Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով Վրաստանի կողմից փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ ՌԴ-ի կողմից բաց է դեկտեմբերի 8-ի ժամը 11։00-ից սկսած միայն թեթև մարդատար մեքենաների և ավտոբուսների համար, փակ է բեռնատարների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։