Լավրով. Արևմուտքը փորձում է վարկաբեկել ՄԱԿ-ը

37

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գտնում է, որ Արևմուտքը փորձում է ամեն կերպ վարկաբեկել ՄԱԿ-ը կամ «ենթարկել իր կամքին»:

«Եվրոմիությունը կանոններ է ստեղծում իր նեղ շրջանակում՝ առանց դիմելու ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծված համընդհանուր մարմիններին: Արևմուտքը փորձում է ամեն կերպ վարկաբեկել այդ մարմիններին, որոնք այժմ դժվար ժամանակներ են ապրում», ասել է նախարարը: