Թուրքիան պատմական է համարում Էրդողանի այցը Ադրբեջան

151

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բաքու կատարելիք այցը պատմական իրադարձություն է, հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:

«Մեր նախագահը չորեքշաբթի օրը կմեկնի Ադրբեջան: Այդ այցը պատմական նշանակություն ունի: Նա կմեկնի Բաքու՝ շնորհավորելու Ադրբեջանի զինված ուժերին»,  թուրքական կուսակցության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Էրդողանը կայցելի Բաքու, որտեղ դեկտեմբերի 10-ին կմասնակցի Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ավարտի առնչությամբ ռազմաշքերթին: