Թուրքիան ուզում է բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ լիարժեք անդամակցության հեռանկարով

47

Թուրքիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Եվրոմիության հետ՝ կազմակերպությանը լիարժեք անդամակցության հեռանկարով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Եվ մենք կցանկանայինք դա անել լիարժեք անդամակցության հեռանկարով»,  ընդգծել է Չավուշօղլուն: «Սակայն Եվրոմիությունը, որպես կանոն, աջակցում է ԵՄ այլ անդամներին»: