Բարսելոնայի կենդանաբանական այգու առյուծները հիվանդացել են COVID-19-ով

57

Բարսելոնայի կենդանաբանական այգու առյուծները վարակվել են կորոնավիրուսով։ Նրանք վարակվել են այն ժամանակահատվածում, երբ հաստատությունը փակ էր հասարակության համար, իսկ ախտանշանները նման են սովորական մրսածությանը, ասել է կենդանաբանական այգու տնօրեն Ժուլի Մաուրին:

Նրա խոսքերով՝ վիրուսը առյուծներից չի փոխանցվում մարդկանց, «դա պահանջում է շատ սերտ կապ», հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Ենթադրաբար առյուծները կարող էին վարակվել աշխատողներից մեկից: