Արա Այվազյան. Թուրքիան պետք է ԼՂ-ից դուրս բերի իր զինվորականներին եւ գրոհայիններին

78


Թուրքիան պետք է Լեռնային Ղարաբաղից դուրս բերի իր զինվորականներին եւ գրոհայիններին: Այս մասին այսօր Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արա Այվազյանը:

«Թուրքիան պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց եւ Հարավային Կովկասից դուրս բերի իր զինված անձնակազմը եւ դրա հետ կապված ահաբեկչական խմբավորումները: Դեռեւս հստակ ազդանշաններ չկան արտասահմանցի գրոհայինների, ահաբեկիչների դուրսբերման մասին: Կա հավաստի տեղեկություն գրոհայինների, ահաբեկիչների եւ վարձկանների տարածման աշխարհագրությունն ընդլայնելու Ադրբեջանի ծրագրերի մասին»,-ասել է նա:  

News.am