Աշխարհում ամսական կարտադրվի «Սպուտնիկ V»-ի 30 միլիոն չափաբաժին

33

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արտադրության ծավալները մինչև հաջորդ տարվա մարտ ամսական կկազմեն 30 միլիոն չափաբաժին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

Ռուսաստանը աշխարհում առաջին երկիրն էր, որը գրանցեց COVID-19-ի պատվաստանյութը: Առաջին՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը պատրաստվել է Գամալեայի անվան կենտրոնի կողմից`Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: