Անհետ կորած զինծառայողների հարազատները ՊՆ-ի մոտ սպասում են Ռուստամ Մուրադովին

468

Արմավիրի մարզից անհետ կորած 34 զինծառայողների  հարազատներն  այս պահին Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք հանդիպում են պահանջում ռուս  խաղաղապահ զորքերի հրմանատար Ռուստամ Մուրադովի հետ ու պնդում են, որ մինչև իրենց հուզող հարցերի պատասխանները չստանան, չեն հեռանա ՊՆ-ից:

«Մեզ ասացին, որ ճանապարհին է, գալիս է, մինչեւ լույս  էլ կմնանք այսստեղ, ոչ մի տեղ չենք հեռանա, մինչեւ չստանանք մեզ հուզող հարցերի պատասխանը»,-ասում են անհետ կորած զինծառայողների հարազատները: