Audi ընկերությունը ներկայացրել է R8 RWD մոդելի հատուկ տարբերակը

73

Audi ընկերությունը ներկայացրել է R8 RWD մոդելի հատուկ տարբերակը Panther Black գույնով, գրում է Մոտոր-ը:

Բյուրեղյա էֆեկտով արտասովոր ներկը որոշակի լուսավորության դեպքում դառնում է մուգ մանուշակագույն՝ նմանեցնելով ավտոմեքենան հովազի:

Audi R8 RWD Panther-ի խմբաքանակը սահմանափակվում է 30 նմուշով. բոլոր կուպեները կվաճառվեն Հյուսիսային Ամերիկայում:

Թափքի էքսկլյուզիվ գույնը Audi R8 RWD Panther Edition-ի միակ վիզուալ տարբերությունը չէ: Երկդռնանի մեքենան ունի հատուկ անփայլ անվահեծեր բարդ պատկերով եւ վարդագույն ակցենտով, գործարանային «հակաքրոմ», ինչպես նաեւ արտաքին կարբոնային փաթեթ:

Սրահը կապտամոխրագույն է, կա նաեւ սեւ կաշի: Մռայլ ինտերիերը մեղմացնում են կարմիր կարերը, որոնք կան պանելներին, ղեկին, դռներին, ինչպես նաեւ խալիներին:

Տեխնիկապես հատուկ թողարկումը ոչնչով չի տարբերվում սովորական R8 RWD-ից: Մեքենան ունի 5.2-լիտրանոց մինչեւ 540 ձիաուժ ունեցող V10 շարժիչ, 7 աստիճան արագություն ունեցող փոխանցման տուփ: Մինչեւ 97 կմ/ժ արագություն մեքենան հավաքում է 3.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 323 կմ/ժ:

News.am