Նոր վարչապետը պետք է լինի նոր դեմք. ցանկալի կլինի, որ նա լինի նորագույն սերնդից ու մերժի բոլորին

114

– Հայաստանում այլեւս քաղաքականությամբ չպետք է զբաղվեն քաղաքականության հետ կապ ունեցող մարդիկ, պետք է գա նոր թիմ, որը բաղկացած կլինի նոր մարդկանցից, քաղաքականությամբ չարատավորվածներից։

– Բանակը պարտություն է կրել, բանակաշինությամբ պետք է զբաղվեն բանակի հետ կապ չունեցած մարդիկ, մաքուր կենսագրությամբ։ Ցանկալի կլինի մաքուր կենսագրություն ունեցող իրավապաշտպանները։

– Մեր գիտությունը տապալվել է, դրա համար գիտությամբ պետք է զբաղվեն գիտության հետ կապ չունեցող ու այդ պարտության բեռը չկիսող մարդիկ։ Ցանկալի կլինի արտասահմանից եկած։

– Մենք պարտվել ենք մշակույթի ոլորտում, մշակույթով ու կրթությամբ պետք է զբաղվեն մշակույթի ու կրթության հետ կապ չունեցող մարդիկ, ցանկալի է երիտասարդներ, որոնք իրենց մշակույթով ու կրթությամբ չեն արատավորել։

– Տնտեսությունը պետք է վստահել տնային տնտեսուհիներին՝ հարկահավաքության լավագույն մասնագետներին, որոնք ամենաարդար ձևով կբաշխեն ժողովրդից թալանած ետ բերած փողերը։

– Նոր վարչապետը պետք է լինի նոր դեմք, որն առհասարակ ոչնչով չի զբաղվել ու իրեն չի արատավորել կառավարման փորձով։ Ցանկալի կլինի, որ լինի նորագույն սերնդից ու մերժի բոլորին։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից