Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է

62

Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում առավոտյան մատուցվել է Սուրբ պատարագ՝ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Վարչապետ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է.  «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի եւ հարգանքի տուրք մատուցել 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին»:

Գյումրու «Գալա TV» հեռուստաընկերությունը հաղորդում է, Փաշինյանը մասնակցում է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու մոտ՝ 1988թ.-ի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին ծաղկեպսակ դնելու արարողությանը:

Նշենք, որ այս անգամ առավել, քան երբևէ Գյումրիում ուժեղացվել է անվտանգությունը: Փակ են քաղաքի կենտրոնական փողոցները: