Նա իմ վարչապետը չէ, որ ես նրա ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցեի

164

Ինչպես տեղեկացվել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի՝ մասնակցելու երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, որը տեղի է ունենում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում՝ հուշակոթողի մոտ: 

Ուշագրավ էր, որ արարողակարգը այսօր չէր վարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, նրան փոխարինում էր մեկ այլ հոգևորական. Պատճառների մասին խոսել է Շիրակի թեմի առաջնորդը: 

Սրբազան, մեզ համար անսովոր էր Ձեր բացակայությունը, քանի որ երկար տարիներ շիրակցիները սովոր էին  Ձեր գլխավորությամբ անմեղ զոհերի հոգեհանգստի կարգը մատուցելու արարողությանը։

-Ձեզ համար պարզ չէ՞ր, թե ինչու այնտեղ չէի․․․

Այսինքն՝ երկրի առաջին դեմքի ներկայությու՞նն էր պատճառը։

– Այո, նա իմ վարչապետը չէ, որ ես նրա ներկայությամբ հոգեհանգստի կարգ մատուցեի։

Կարճ պատասխանից հետո սրբազանը հույս է  հայտնել, որ մեր երկիրը գոնե շուտով կունենա այնպիսի ղեկավար, որն ի զորու կլինի երկիրը դուրս հանել այս ծանր կացությունից։ Ի դեպ, առավոտյան Յոթ վերք եկեղեցում ժողովրդի համար պատարագն անձամբ սրբազանն է մատուցել: 

Hraparak.am