Մոսկվայում COVID-19 հայտնաբերվում է սուր շնչառական վարակային հիվանդությունների ախտանիշներով հիվանդների ավելի քան 40%-ի մոտ

59

Մոսկվայում կորոնավիրուս է հայտնաբերվում սուր շնչառական վարակային հիվանդությունների ախտանիշներով բժշկի դիմած պացիենտների ավելի քան 40%-ի մոտ։

Այս մասին հայտարարել է մայրաքաղաքի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան, հայտնում է ՏԱՍՍ-ը: Փոխքաղաքապետը նշել է, սուր շնչառական վարակային հիվանդությունների ախտանիշներ ունեցող բոլոր մարդկանց դեղեր կտրամադրվեն: