Ձերբակալված ռուս լրագրողները սյուժեներ էին պատրաստում ԱԹՍ ստեղծելու և կորոնավիրուսի մասին

119

Թուրքիայում բերման ենթարկված լրագրողները նկարահանում էին սյուժեներ կորոնավիրուսի և անօդաչու թռչող սարքերի ստեղծման մասին:

“Նրանց բերման են ենթարկել Ստամբուլի արվարձաններից մեկում, որտեղ գտնվում է Baykar Savunma անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանը”, մեջբերում է ՌԻԱ Նովոստին НТВ-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Կոշարնիցկայայի խոսքերը։

Նա հավելել է, որ լրագրողներին բերման են ենթարկել ձեռնարկություն հասնելուն պես: