Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ մերկասառույց

160

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց եւ Քարի լիճ տանող ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է), Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին եւ Ստեփանավանի ոլորաններին (բեռնատարների համար դժվարանցանելի է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի մարզի Բերդ քաղաքում մառախուղ է։

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն։