Կրեմլ․ Հուսով ենք, որ մեր լրագրողները շուտով ազատ կարձակվեն

63

Կրեմլը հույս ունի, որ НТВ ռուսական հեռուստաալիքի լրագրողների հետ կապված միջադեպը կլուծվի երկխոսության միջոցով: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Պեսկովն ընդգծել է, որ ռուս դիվանագետները ​​կապի մեջ են Թուրքիայի հետ:

«Հուսով ենք, որ մեր լրագրողները մոտ ժամանակներս ազատ կարձակվեն: Մենք հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկենք ձերբակալվածներին օգնելու համար»,  Կրեմլի խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: