Լռության րոպե ԱԺ-ում

37

ՀՀ Ազգային ժողովում նիստից առաջ պատգամավորները  մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988թ. դեկտեմբերի 7-ի Սպիտակ  երկրաշարժի և Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի հիշատակը:

«Ուզում եմ մինչև լսումները սկսելը բոլորով մեկ րոպե լռությամբ հարգենք 1988թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի և վերջին պատերազմի մեր հերոսների հիշատակը»,- հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: