Թրամփն այլ ծրագրեր ունի Բայդենի երդմնակալության օրը․ Axios

52

ԱՄՆ-ի գործող նախագահ, հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է հունվարի 20-ին՝ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության օրը, այցելել Ֆլորիդա, և փաստորեն չի ներկայանա պաշտոնական արարողություններին: Այս մասին հաղորդում է Axios-ը:

Թրամփը ո՛չ Բայդենին կդիմավորի Սպիտակ տանը, ո՛չ էլ կմասնակցի երդմնակալության արարողությանը։ Փոխարենը Ֆլորիդայում անցկացվող զանգվածային ցույցի ժամանակ նա ելույթ կունենա համակիրների առաջ, որտեղ կհայտարարի, որ կմասնակցի 2024 թվականի նախագահական ընտրություններին: