Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի «հիպերձայնային և հիդրոձայնային» զենք

43

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, Ջորջիա նահանգում իր կողմնակիցների առառ ելույթի ժամանակ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն ունի «հիպերձայնային և հիդրոձայնային» զենք: Միջոցառումը հեռարձակվել է Թրամփի քարոզարշավի թվիթերյան էջում:

«Հիմա մենք ունենք մեր երկրի ողջ պատմության ընթացքում ամենալավ, ամենաժամանակակից զենքերը», ասել է նա։

 Միևնույն ժամանակ, Թրամփը չի բացատրել, թե ինչ նկատի ունի «հիդրոձայնային» զենք ասելով: