Էդմոն Մարուքյանը հայտնել է Վազգեն Մանուկյանի հետ նախատեսվող հանդիպման մասին

84

Նախատեսվում է ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԼՀԿ-ի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի և ընդդիմադիր 16 կուսակցությունների վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հանդիպում.  ասել է Էդմոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված խորհրդարանական լսումներում:

Նա նշել է, որ ունեցել են շփումներ, կոնսուլտացիներ 16 ուժերի համակարգող մարմնի ներկայացուցչի հետ: 

«Մեզ իրազեկվել է, որ 16 ուժերը որոշում են կայացրել առաջադրելու Վազգեն Մանուկյանի թեկնածությունը՝ որպես իրենց միասնական թեկնածու: Բնականաբար, շատ հարգանքով ենք մոտենում ցանկացած ուժի վարչապետի թեկնածու ունենալու իրավունքին: Եվ մենք էլ իրազեկել ենք, որ մենք որպես խորհրդարանական ուժ, վարչապետի թեկնածուով ենք ընտրություններին մասնակցել և հետևաբար ունենք վարչապետի թեկնածու»,-ասել է Մարուքյանն ու հավելեց, որ իրարից հարգանքով բաժանվել են:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ բնականաբար կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ: «Կա նման նախաձեռնություն: Պետք է հանդիպենք, կխոսենք, կշփվենք: Կարծում եմ, որ չպետք է ասենք՝ չէ, իմն է ամենաճիշտը, ես պետք է այսպես անեմ, կամ մյուսն ասի՝ իմն է ամենաճիշտը: Այլապես չի ստացվի միասնական որևէ գործողություն, միասնական որևէ շարժում՝ այդ թվում նաև «Իմ քայլը» դաշինիքի հետը»,-ասել է ԼՀԿ ղեկավարը:

Armenpress