Այվազյանը Լավրովի հետ քննարկել է Ադրբեջանի հետ գերիների փոխանակման հարցը

120

ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ադրբեջանի հետ գերիների փոխանակման հարցը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

«Բնականաբար, անհետ կորած զինծառայողների որոնման, գերիների և մահացածների մարմինների փոխանակման հարցը շատ զգայուն է և պահանջում է շուտափույթ լուծում: Սա հատկապես կարևոր է ռազմագերիների նկատմամբ բառացիորեն բարբարոսական վերաբերմունքի բազմաթիվ և հաստատված փաստերի վերաբերյալ ստացվող տեղեկությունների լույսի ներքո: Հայկական կրոնական ու մշակութային օբյեկտների պահպանման հարցը նույնպես այդ խնդիրների թվում է», շեշտել է ՀՀ արտգործնախարարը։