Ֆրանսիայի Ազգային ժողովն էլ ընդունեց բանաձեւը

51

Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձեւըՙ Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությոան մասին: Ֆրանսիայի Ազգային ժողովը երեկ ընդունել է 188 կողմ, 3 դեմ ձայնով:

Բանաձեւում նաեւ արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու եւ Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկաններ տեղակայելու փաստերը:
Հիշեցնենք, որ բանաձեւն իրականացնելու համար նախ հարկավոր է Ֆրանսիայի նախագահի ստորագրությունը, ապա եւ Ֆրանսիայի կառավարության կամքըՙ այն գործի դնելու համար, այսինքնՙ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը: