Մասիսի քաղաքապետը միանում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին

74

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կոչ է անում միանալ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Նա դիմել է  Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին.

 Հայրենակիցներ, մենք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներս, ամենամոտն ենք կանգնած մեր ազգաբնակչությանը և գիտենք մարդկանց ամենօրյա խնդիրները: Այսօր, սակայն, այդ խնդիրներն անգամ մղվել են երկրորդ պլան: Այսօր ոտնահարված է ազգի արժանապատվությունը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը: Դրա միակ մեղավորը վարչապետ Փաշինյանն է իր արկածախնդիրների խմբակով: Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ նրա հրաժարականը պահանջող համայնքներին և միասին սկիզբ դնել ազգային փրկության: