NTV-ի աշխատակիցները Ստամբուլում ձերբակալվել են և «անհետ կորել»

51

Ռուսական «NTV» հեռուստաընկերության լրագրող Ալեքսեյ Պետրոշկուն և օպերատոր Իվան Մալիշկինը դեկտեմբերի 3-ի առավոտյան հեռուստաընկերությանը հայտնել են, որ Ստամբուլում իրենց ձերբակալել են։

«Այնուհետև նրանց հետ մեր կապը խզվել է։ Դեկտեմբերի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21։00-ին, Ալեքսեյ Պետրուշկոն կարճ հաղորդագրություն է ուղարկել՝ տեղեկացնելով․ «Մեզ չգիտեմ ինչու դեռ պահում են»։ Դրանից հետո այլևս նրանց հետ կապվել չկարողացանք, նրանք մեր զանգերին և հաղորդագրություններին չեն պատասխանում», – ասված է NTV-ի հրապարակած հայտարարության մեջ։

Հեռուստաընկերությունը նշել է, որ  ռուս լրագրողների ձերբակալության հարցով Անկարայում Ռուսաստանի դեսպանության և Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի միջոցով իրենք մշտական կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ։

«Հույս ունենք, որ թուրքական իշխանությունները օպերատիվ աջակցություն կցուցաբերեն», – ասված է հաղորդագրությունում։

Ermenihaber.am