Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կողմերն անդրադարձել են նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթներին, մասնավորապես Ադրբեջանի և Հայաստանի փոխգործակցությանը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցության արդիական թեմաներին ու միջազգային օրակարգի որոշ հարցերի: