Պուտինը Bloomberg-ի ամենաազդեցիկ մարդկանց արտոնյալ ցուցակում է

50

Bloomberg-ը, բացի տարվա 50 ամենանշանավոր մարդկանց սովորական ցուցակից, կազմել է ևս մեկ՝ այնպիսի մարդկանց ցանկ, ովքեր արժանի են ուշադրության: Այս վարկանիշում ներառված է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ցուցակում, բացի Ռուսաստանի առաջնորդից, կան մարզիկներ, գործարարներ և աշխարհի այլ առաջատարներ, օրինակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա մրցակից Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը, Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:

«Bloomberg-50-ում անունների ընդգրկումը ոչ մեկի չի զարմացնի, ուստի մենք կազմել ենք առավել կանխատեսելիորեն ուշադրության արժանի մարդկանց համար նրանց սեփական ցուցակը», ասված է գործակալության հայտարարության մեջ: