Նիկոլին աթոռից պոկելու ընթացակարգը՝ ըստ Սահմանադրության

84

Վերլուծաբան, թուրքագետ Արգամ Եղիազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ընթացակարգը սահմանված է ՀՀ Սահմանադրության 115. հոդվածով։

Ըստ այդմ՝ վարչապետին անվստահություն հայտնելու նախագիծ կարող են ներկայացնել պատգամավորների 1/3-ը (ԲՀԿ+ԼՀԿ), այն դեպքում, եթե որոշման նախագծով կա նոր վարչապետի թեկնածու (Վազգեն Մանուկյան)

Որոշումն ընդունվում է պատգամավորների ձայների մեծամասնությամբ

Կա 131 պատգամավոր, որոնցից 24-ը ԲՀԿ, 17-ը ԼՀԿ, անկախ 6 պատգամավորները։ Կստացվի 45 (մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ է 66 ձայն):

Այսինքն՝ անհրաժեշտ է դեռևս 11 ԻՔ պատգամավորի ձայն (դեռ հարց է՝ այդ 45-ից բոլորը կողմ կքվեարկեն, թե՝ ոչ)։ 2 ԻՔ պատգամավոր այլ պաշտոն ստանձնելու համար վայր են դրել մանդատը, իսկ նրանց տեղը դեռևս չի լրացվել։

Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ չի կարող ներկայացվել կամ քննարկվել, իսկ ՀՀ–ում դեռևս գործում է նման ռեժիմ։

Կա ևս մեկ վատ կետ Սահամանադրության մեջ. եթե ԱԺ մտնի անվստահության մասին նախագիծը և չընդունվի, ապա հաջորդ նման նախագիծ կարող է մտնել առնվազն 6 ամիս հետո։

Հետևաբար զրանենգ շեյթանին հեռացնելն օրինական ճանապարհով գրեթե անհնար է` հաշվի առնելով ԼՀԿ-ի դիրքորոշումն ու ԻՔ պատգամավորների հավատարմությունն իրենց շեֆին: