«Դիվանագիտական հաջողությունը 1998 թականին բանակցությունների սեղանին դրված «ընդհանուր պետություն» փաթե՞թն էր․ Փաշինյան

56

Վարչապետ Փաշինյանն այսօր տեսաուղերձով է հանդես եկել՝ մեծ մասամբ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հանրցազրույցին։

«Մեզ մեղադրում են նրանում, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ընկալում է որպես իր տարածքային սեփականության վերականգնում, այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում վատ բան չկա, որովհետև երբ մտնում ես օդանավի զուգարան ու փակում ես դուռը, գրվում է «օքուփայթ», այնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա։

Բայց ժամանակը երևի ջնջում է հիշողությունը ու ոմանք օգտվում են այդ առիթից: Նկատի ունեմ միջազգային հանության այդ վերաբերմունքը 2020-ին չի ձևավորվել, այլ վերջին 25 տարիների ընթացքում, որ Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ, և որ դա դարձավ ամենամեծ պրոբլեմը, և Հայաստանը միջազգային հանրության մոտ սկսվեց ընկալվել որպես օկուպանտ դա վերջին տարիների ընթացում տեղի չի ունեցել»։

Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի արցախյան բանակցությունների՝ նախկինում գրանցված հաջողությունների վերաբերյալ դիտարկումներին։

«Դիվանագիտական հաջողությունը 1998 թականին բանակցությունների սեղանին դրված «ընդհանուր պետություն»  փաթե՞թն էր, որտեղ հտակ ֆիքսվում էր 7 րջանները Ադրբեջանին հանձնելու պահանջը եւ դա դրվում էր Հայաստանի առջեւ, եւ այն, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պետք է լինեն: Դիվանագիտական հաջողությունը 1999 թվականի ԵԱՀԿ ստամբուլյան հռչկագաի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարծքային ամբողջականության սկզբունքով: Դիվանագիտական հաջողությունը մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք ի դեպ, թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնի:

Դիվանագիտական հաջողությունը 2011 թվականի Կազանյան բնակցություննե՞րն էին, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ Հայաստանի ղեկավարը այստեղ-այնտեղ հարցազրույց էր  տալիս ու ասում, թե մենք պատրաստ ենք Ադրբեջանի 7 տրածքները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում:

․․․Հիմա երևի այնպիսի ժամանակներ  են, որ ցանկացած սուտ կարելի է ասել ու անցնել։ Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա>,- ասել է Փաշինյանը։