Գիտնականները ԱՄՆ-ին նախազգուշացրել են սպասվող աղետի մասին

65

Կլիմայի մասնագետները նախազգուշացրել են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգին մոտալուտ փոթորկի մասին, որի հետևանքները աղետալի կլինեն:

Դա կլինի շատ ավելի լուրջ, քան երկրի արևմտյան ափին անտառային ավանդական հրդեհներն ու երկրաշարժերը: Նահանգում «կարող են լինել երեքից վեց մետր տեղումներ», իսկ յուրաքանչյուր խոշոր քաղաք կհայտնվի հինգ մետրանոց ջրի շերտի տակ: Նման «մեգա-աղետ» արդեն տեղի է ունեցել 1861-1862 թթ․ ձմռանը, հայտնում է ABC News-ը: