Անթալիայում երկրաշարժ է տեղի ունեցել

48

Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի է ունեցել 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովում՝ Գազիպաշա քաղաքի մոտակայքում: Նախնական տվյալների համաձայն, զոհեր կամ ավերածություններ չկան: Քաղաքի փողոցները հանգիստ են, բնակիչների շրջանում խուճապ չկա: