ԱՄՆ-ում նախատեսում են Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել S-400-ների պատճառով

63


ԱՄՆ-ի  պաշտպանության բյուջեի նախագիծը, որը համաձայնեցվել է ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից, Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է նախատեսում՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ  համակարգերի գնման պատճառով:

«Այս օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր անց ԱՄՆ նախագահը պետք է հինգ կամ ավել սահմանափակումներ կիրառի, որոնք նշված են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի 235-րդ բաժնում, ցանկացած անձի նկատմամբ, ով գիտակցաբար մասնակցել է S-400 համակարգերի ձեռք բերմանը»,- նշվում է նախագծում:https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?guci=2.2.0.0.2.2.0.0&client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.2599204203~i.4~rp.4&w=360&ebfa=1&lmt=1607167474&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F12%2F04%2F%25D4%25B1%25D5%2584%25D5%2586-%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1%2F199054&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hZHNlcnZpY2UuZ29vZ2xlLmNvbSIsInN0YXRlIjowfSx7Imlzc3Vlck9yaWdpbiI6Imh0dHBzOi8vYXR0ZXN0YXRpb24uYW5kcm9pZC5jb20iLCJzdGF0ZSI6MH1d&dt=1607167474611&bpp=14&bdt=1402&idt=-M&shv=r20201201&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x300&nras=2&correlator=684196787187&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1607167474&ga_hid=74124850&ga_fc=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1375&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=186&eid=21067982%2C21068084%2C21066973&oid=3&pvsid=4316341806660302&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&jar=2020-12-03-21&ifi=3&uci=a!3&btvi=1&fsb=1&xpc=SQZWMAWKrn&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=183

Հիշեցնենք, որ S-400-ների պայմանագիրը Թուրքիայի և Ռուսաստանի միջև ստորագրվել է 2017թ.։ Առաջին խմբաքանակը Թուրքիա մատակարարվեց 2019թ. հուլիսին։ Ռուս-թուրքական գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում։

«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան  պաշտոնյաների դեմ։

Ermenihaber.am