Ադրբեջանը, Դադիվանքը հայտարարելով աղվանական կամ ուդիական, իրականացնում է ակնհայտ մշակութային եղեռն

168

Պատմաբան, հնագետ Համլետ Պետրոսյանը պատասխանել է ադրբեջանական կողմից հնչած զազրախոսություններին ու կեղծարարություններին: Այսօր էլ Դադվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հայտնեց, որ Դադիվանքի պատերի տակ թուրքեր են վխտում:

Ադրբեջանցիները հայկական հուշարձանը յուրացնելու լուրջ փորձեր են անում:

Համլետ Պետրոսյանը նաև այդ նկրտումներին է անդրադարձել.

«Դադիվանքում չկա որևէ «աղվանական», «ուդիական», ոչ հայկական և ոչ մի կոմպոնենտ` սկսած շենքերի ճարտարապետական լուծումից մինչև քանդակը, խաչքարերն ու որմնանկարները: Դադիվանքում մոտ 200 հայերեն արձանագրություններից բացի, որոնք վերաբերում են 12-17-րդ դարերին, չկա այլալեզու որևէ տառ անգամ: Այն ինչ անում է Ադրբեջանը` Դադիվանքը հայտարարելով աղվանական կամ ուդիական, այնտեղ բերելով իբր ուդի կրոնավորների` կրոնա-մշակութային ժառանգությունն այն ստեղծողներից բռնությամբ խլելու ակտ է, ակնհայտ մշակութային եղեռն»: