OPAC՝ քրիստոնեությունը պաշտպանող կազմակերպություն

55

Միացյալ Նահանգների բնակիչները ստեղծել են Հանրային հարցերի ուղղափառ հանձնաժողով (OPAC), տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը: Կազմակերպության նպատակն է փնտրել և բացահայտել ամբողջ աշխարհում քրիստոնյաների հետապնդումների դեպքեր և պայքարել նրանց իրավունքների ոտնահարման դեմ:

OPAC-ի ղեկավարի պաշտոնում ընտրվել է ծագումով հույն Ջորջ Ձիձիկոսը, որը ժամանակին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին օգնականն էր:

«OPAC-ը չի վախենում և ճշմարտությունը կասի առանց տատանվելու այն մասին, թե ինչ է կատարվում այսօր մեր աշխարհում: Մենք ակնկալում ենք աշխատել նրանց հետ, ովքեր կիսում են մեր արժեքներն ու նպատակները», ասել է ղեկավարը։

OPAC-ը հիմնադրվել է մասնավորապես Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու պատճառով, ինչը, ըստ հանձնաժողովի անդամների, պատմամշակութային ավանդույթների խախտում է: