Ֆաուչին համաձայն է դառնալ Բայդենի ավագ խորհրդականը

51

ԱՄՆ գլխավոր ինֆեկցիոնիստ, Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին ընդունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի առողջության հարցերով ավագ խորհրդական դառնալու առաջարկը: Այս մասին մասնագետն ասել է այսօր NBC հեռուստաալիքի եթերում:

Բայդենը հինգշաբթի օրը ասաց, որ խնդրել է ԱՄՆ-ի գլխավոր ինֆեկցիոնիստին «պահպանել պաշտոնը, որը նա զբաղեցրել է վերջին մի քանի նախագահների օրոք»։ 1984 թվականից Ֆաուչին ղեկավարում է ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը:

«Ես անմիջապես ասացի՝ այո», ասել է Ֆաուչին: