Վաղը շատ կարևոր օր է յուրաքանչյուր հայի համար

68

Փաստաբան Արսեն Բաբայանը իր ՖԲ էջում գրում է, –

Վաղը շատ կարևոր օր է յուրաքանչյուր հայի համար։
Վաղը վճռական օր է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների համար։
Վաղը միասնաբար, ամբողջ ազգով հավաքվելու ենք, որպեսզի ՓՐԿԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Ես չեմ պատկերացնում որևէ արդարացում կամ պատճառ, որը կարող է զերծ պահել որևէ մեկին ամենից կարևոր այս միջոցառմանը մասնակցելուց։

Բոլոր բոլորին, իմ բոլոր հարազատներին, ընկերներին, համակիրներին վճռական կոչ եմ անում համախմբան։ Հետո ուշ է լինելու, հետո Հայրենիքը փրկել չի լինելու։

Վաղը ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը հանրահավաքին խոսելու է ազգային համաձայնության կառավարության ծրագրերի մասին։

Բոլորիդ սպասում եմ Ազատության հրապարակում, վաղը, ժամը 15:00-ին