Մոսկվան ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանից պահանջել է պաշտոններից հեռացնել Հայաստանի սորոսականներին

306

Ինչպես երեկ հայտնել էր Mediaport-ը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին կանչել են Մոսկվա։

ՀՀ ԱԱԾ տնօրենը ՌԴ-ում ծանր հանդիպում է ունեցել Անվտանգության դաշնային ծառայություն (ФСБ) ղեկավարի հետ։

Աբազյանին է փոխանցվել Հայաստանի սորոսական գործակալական ողջ ցանցի քարտեզը՝ անուն առ անուն եւ պահանջ է ներկայացվել հեռացնել նրանց պետական պաշտոններից՝ նախանշված սեղմ ժամկետում։

Բացի այդ, ՌԴ-ից պահանջել են չեղարկել ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու որոշումը։

ԱԱԾ տնօրենը մեկ շաբաթ ժամանակ է խնդրել առաջադրված խնդիրների կատարման ժամանակացույցով ՌԴ ներկայանալու համար։