Մանդատը վայր դրած Արգիշտի Մեխակյանը շուտով կնշանակվի Արմավիրի փոխմարզպետ. Irakanum.am

105

ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Արգիշտի Մեխակյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ վայր է դնում մանդատը:  Irakanum.am-ին հայտի է  դարձել, որ Արգիշտի Մեխակյանի այս որոշումը պայմանավորված է ոչ թե այն հանգամանքով, որ նա չի ընդունում սեփական թիմի վարած քաղաքականությունը, այլ պարզապես նշանակվելու է ուրիշ պաշտոնի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ Արգիշտի Մեխակյանը շուտով նշանակվելու է Արմավիրի փոխմարզպետ։ Առաջիկայում այս մարզում նախատեսվում են մի շարք համայնքների խոշորացում և փոխմարզպետի պաշտոնից Մեխակյանը սահուն անցում կկատարի խոշորացված համայնքների ղեկավարի պաշտոնին։ Այս պայմանավորվածությունը նա ուներ ավելի վաղ, հետեւաբար նրա պլաններում որեւէ փոփոխություն չի կատարվել։