Կրեմլ. Ղարաբաղում չկա գլխավոր կողմ

56

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում չկա գլխավոր կողմ, կան երկու հակամարտող կողմեր​​՝ Հայաստան և Ադրբեջան, և եռակողմ համաձայնագիր:

Պեսկովի խոսքերով, Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն ռազմական ուժերից, իր գործողությունները համակարգում է ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ, գրում է ՌԻԱ գործակալությունը: