«Ժողովուրդ». Ինչ է սպասվում 16 կուսակցությունների հանրահավաքին. գործիչները վճռական են տրամադրված

71

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 16 կուսակցությունների կողմից դեկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը հրավիրված համապետական հանրահավաքին ընդդիմադիր ուժերը շատ լուրջ են պատրաստվում:

Մեր տեղեկությունների համաձայն՝ արտախորհրդարանակն ընդդիմադիր ուժերը որոշել են ամեն ինչ անել, որպեսզի այդ օրը շատ բազմամարդ լինի ու կարողանան իշխանություններին ապացուցել, որ Ազատության հրապարակում արդեն բազմահազարանոց մարդկանց զանգվածը պահանջում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի:

Եթե այս օրերին հիմանականում ՀՅԴ-ականերն ու ԲՀԿ-ականներն են ակցիաներ իրականացրել, փողոցներ փակել, ապա շաբաթ օրը 16 կուսակցություները միասին օգտագործեու են իրենց բոլոր ռեսուրսները արդյունքի հասնելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պլանավորված է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը եւս պետք է Ազատության հրապարակում ելույթ ունենա ու նշի, թե ինչպես պետք է հասնել վարչապետի հրաժարականին:

16 կուսակցությունների բոլոր առաջնորդները ներկա են լինելու հանրահավաքին, եթե, իհարկե, ինչ-որ խոչընդոտող բաներ տեղի չունենան: Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը եւս նախատեսում է հարթակից ելույթ ունենալ ու նշել, թե ազգային համաձայնության կառավարություն ստեղծելն ինչ է տալու այս պահին Հայաստանին»: