Թուրքիան բանակցում է պատվաստանյութեր գնելու մասին ոչ միայն Չինաստանի, այլև ՌԴ-ի հետ

74

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու մասին թե՛ Չինաստանի, թե՛ Ռուսաստանի հետ, և որ ինքն էլ պատրաստ է պատվաստվել: Այս մասին նա ասել է Ստամբուլում ուրբաթ օրվա աղոթքից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կունենանք պատվաստանյութերի ընտրություն: Մենք բանակցություններ ենք վարում ոչ միայն Չինաստանի, այլև Ռուսաստանի հետ: Իմ կողմից այս պատվաստանյութ ստանալու հարցում խնդիրներ կամ հարցեր չկան: Դա առողջության խնդիր է, և դրա համար կարվի ամեն ինչ»:

Էրդողանը հավելել է, որ երկրի ղեկավարության ներկայացուցիչները «որպես օրինակ բոլոր քաղաքացիների համար», անհրաժեշտ է պատվաստվեն։