Բաքուն ԱԳՆ կկանչի Ֆրանսիայի դեսպանին

72

 Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը կկանչվի Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն` կապված Ազգային ժողովի  կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունման հետ, որը կոչ է անում Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հաղորդում է Ադրբեջանի դիվանագիտական ​​գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանը բանաձևի ընդունումը գնահատել է որպես Ֆրանսիայի խորհրդարանի հերթական «սադրիչ քայլ»։